Հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով. քաղաքապետարան

0 Min Read
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ եղանակային անբարենպաստ պայմանների ու ճանապարհների առանձին հատվածներում առաջացած մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով ու միջակայքերի տատանումներով:
Քաղաքապետարանից հիշեցնում են, որ ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Արվում է հնարավորը՝ ճանապարհներին նվազագույն երթևեկելի վիճակ ապահովելու համար:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով