Քննարկվել է Ամունդիի ներդրումային տեսլականը 2024 թվականի համար

1 Min Read

Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 24-ին մասնակցել է Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովին։

Համաժողովի նպատակն էր համախմբել գաղափարական առաջնորդներին, ոլորտի փորձագետներին և նորարարներին՝ ուսումնասիրելու ու քննարկելու ժամանակի մարտահրավերները, միտումներն ու տնտեսական միջավայր ձևավորող կարևորագույն թեմաները։

Միջոցառման ընթացքում քննարկվել են Ամունդիի ներդրումային տեսլականը 2024 թվականի համար, մակրոտնտեական քաղաքականության զարգացումները Հայաստանում, արհեստական բանականության դերը կայուն ֆինանսների համար, աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

Համաժողովի շրջանակում Վահան Քերոբյանը պատասխանել է լրագրողների հարցերին, տվել պարզաբանումներ ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։

Կիսվեք այս հոդվածով