Արմավիրի մարզպետն Արաքս համայնքում ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

2 Min Read

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի ​աշխատակազմի և համայնքա­պետարանի ոլորտային աշխատակիցների, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ այցելել է Արաքս համայնք՝ ծանոթանա­լու համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում:

Ջրառատ բնակավայրում այցելել է մանկապարտեզ և մշակույթի տուն։ Մանկապարտեզում իրականացվել է շենքի կապիտալ վերանորոգում, ջեռուցման համակարգի կառուցում։ Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 195 մլն դրամ է, որի 70%-ը ֆինանսավորում է պետական, 30%-ը՝ համայնքային բյուջեի միջոցներով: Ջրառատ գյուղի մշակույթի տան վերանորոգման ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 110 մլն դրամ է` 60% կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ։

 

ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, մարզական օբյեկտների շինարարության ծրագրով 2021 թվականին մեկնարկել և շարունակվում է Ջրառատ բնակավայրի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքները։ Մարզադպրոցում ծանոթացա կատարված շինարարական աշխատանքներին, հետագա ընթացքին։

Հաջորդիվ այցելել է Արաքս գյուղի պոմպակայան, որը նույնպես կառուցվում է պետական համաֆինանսավորման ծրագրով։ Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 90մլն դրամ է` 70% պետության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

«Դիտարկեցի նաև Արաքս համայնքի Գայ բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկի վերանորոգման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 59 մլն դրամ է: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Շինարարական բոլոր օբյեկտներում զրուցեցի շինարարների հետ` կարևորելով աշխատանքների բարձր որակը և ժամկետների պահպանումը:

Աշխատանքային այցի վերջում համայնքի ղեկավարի հետ այցելեցինք համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ, քննարկեցինք առաջիկա ծրագրերն ու անելիքները»,- գրել է նա։

 

Կիսվեք այս հոդվածով