Տրանսպորտում էլեկտրոնային տոմսերի վերիֆիկացման սարքավորումները կարող են խափանումներով աշխատել:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Հարգելի քաղաքացիներ, ծրագրային թարմացումներով պայմանավորված հանրային տրանսպորտում տեղադրված էլեկտրոնային տոմսերի նույնականացման սարքավորումները կարող են խափանումներով աշխատել։ Հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։