Կայանատեղի համար վճարի՛ր Իդրամով՝ մեկ հպումով

1 Min Read

Իդրամով արդեն կարող ես վճարել կայանատեղի համար, և ինչպես միշտ՝ մեկ հպումով, առանց ջանք գործադրելու։ Հիմա պատմենք՝ որքան արագ ու պարզ կարող ես կատարել վճարումն ու էլ չանհանգստանալ ավտոմեքենադ կայանելիս։

Կայանատեղի՝ նույն ինքը «կարմիր գծերի» Ա և Բ գոտիների համար Idram&IDBank հավելվածով վճարելու նպատակով պարզապես անհրաժեշտ է մուտք գործել հավելվածի «Ավտոմեքենայի վճարումներ» բաժին, ընտրել կայանման վճարում տարբերակը, լրացնել անհրաժեշտ տվյալները՝ չմոռանալով նշել նաև վճարվող տևողությունը և վճարել։

Կարող եք կատարել վճարումը նաև հիշված վճարումների բաժնից։

Ծառայությունը հասանելի է նաև idbanking.am և banking.idram.am առցանց հարթակներում, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալներում։

Մի լավ նորություն ևս․ խաղարկում ենք վառելիքի քարտեր։ Պայմաններն, իհարկե, շատ պարզ են․

  • Հունվարի 23-ից մինչև փետրվարի 6-ը կատարի՛ր նվազագույնը 2000 դրամի չափով վճարում ավտոկայանատեղի համար Idram&IDBank հավելվածով,
  • Լրացրու՛ քո Իդրամ ID-ն՝ անցնելով այս հղումով և վերջ։ Դու արդեն մասնակցում ես խաղարկությանը։

Փետրվարի 9-ին պատահականության սկզբունքով կընտրվեն 5 հաջողակներ, որոնք կստանան 50.000 դրամ արժողությամբ վառելիքի քարտ idplus լոյալության հարթակում։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով