Ինչ են կանխատեսում փորձագետները. դիտարկումներ աշխարհի տարբեր անկյուններից

2 Min Read

2024թ-ին շարունակվում են 2023-ին և ավելի վաղ ծայր առած հակամարտությունները, որոնց արդյունքում տեղի կունենա ուժերի վերաբաշխում, ինչն էլ գուցե հանգեցնի գլոբալ հակամարտության: Այս անկայուն իրավիճակում կանխատեսումներ անելը չափազանց բարդ է, այնուամենայնիվ, մշտապես արվում են որոշակի կանխատեսումներ ու դիտարկումներ:


Ի՞նչ է սպասվում ասիական տարածաշրջանին 2024թ-ին. Կանխատեսումները՝ ըստ Nikkei Asia-ի


Այս առումով 2024 Global Forecast Series-ի փորձագետները վերլուծել են 700-ից ավելի աղբյուր, որտեղ կանխատեսումներ են արվել տարբեր ոլորտների մասով։ Արդյունքում հավաքագրվել են մի քանի ամենաշատ համընկնող կանխատեսումները, որոնք սպասվում են 2024թ-ին։ 

  • Աշխարհի տարբեր անկյունների փորձագետները և վերլուծաբանները համակարծիք են, որ ռուս-ուկրաինական պատերազմը 2024թ-ին չի ավարտվելու։ Նկատենք, որ պատերազմի խորացման դեպքում կա վտանգ գլոբալ միջուկային հակամարտության, որտեղ հաշիվը լինելու է 0/0։
  • Վերլուծաբանները կարծում են, որ նույնիսկ այս պայմաններում համաշխարհային տնտեսությունն ապահովելու է 2,5%-3%, գնաճը նվազելու է՝ կայունանալով իր թիրախային մակարդակի շուրջ և բարձրացված տոկոսադրույքները տարվա կեսին սկսելու են նվազել։
  • Անդրադարձ է կատարվում աշխարհի խոշոր տնտեսություններին։ Մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ տնտեսությունը կկարողանա այս անգամ ևս խուսափել ռեցեսիայից։ Կաճի լարվածությունը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև։ Մասնավորապես, ԱՄՆ-ն կշարունակի բարձր տեխնոլոգիական սահմանափակումները Չինաստանի նկատմամբ։
  • Մյուս կողմից Հնդկաստանում արձանագրված տնտեսական աճն ավելի բարձր կլինի, քան Չինաստանի տնտեսական աճը։ Կատարված կանխատեսումների համաձայն՝ արդեն 2024թ-ին ռոբոտները կգնան աշխատանքի մարդկանց հետ։ Համատարած կընդունվեն օրենքներ, որոնց նպատակն է լինելու կառավարելի դարձնել արհեստական բանականության գործունեությունը։

Այսպիսով, կարելի արձանագրել, որ 2024թ-ին հետաքրքիր իրադարձություններ են սպասվում։ Հույս ունենանք, որ կանխատեսվող և անկանխատեսելի փոփոխություններն ի վերջո կնպաստեն մարդկության զարգացմանն ու բարեկեցության մակարդակի ավելացմանը։

Կիսվեք այս հոդվածով