Տնտեսությունը միշտ շարժման մեջ գտնվող դինամիկ համակարգ է։ Այս առումով յուրաքանչյուր ժամանակահատվածի դրությամբ աշխատանքային ռեսուրսների նկատմամբ պահանջարկը փոփոխության է ենթարկվում՝ հանգեցնելով աշխատատեղերի կրճատման և նորերի ստեղծման։ Աշխատանքի շուկայում ի հայտ են գալիս թափուր աշխատատեղեր, որոնք որոշ դեպքերում չափազանց դանդաղ են համալրվում, քանի որ հազարավոր բարձրակարգ մասնագետներ շարունակաբար լքում են Հայաստանը՝ իշխանությունների ոչ խելամիտ քաղաքականության արդյունքում։
Գործազուրկների թվաքանակն աճել է. Ինչպիսի՞ն է պատկերը ՀՀ աշխատաշուկայում
Նկատենք, որ Երևանում և ՀՀ մարզերում այս գործընթացները լրիվ այլ մասշտաբներով են ընթանում։
Նոր ստեղծված, կրճատված և թափուր աշխատատեղերի թվաքանակի մասով իրավիճակը 2023թ-ի երրորդ եռամսյակում ունեցել է հետևյալ պատկերը․
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ ՀՀ-ում 2023թ-ի երրորդ եռամսյակում նոր ստեղծված աշխատատեղերի թվաքանակը կազմել է մոտ 18 հզր։
Միևնույն ժամանակ կրճատված և թափուր աշխատատեղերի թվաքանակը կազմել է համապատասխանաբար մոտ 18 հզր և 15 հզր։ Նկատենք, որ 2023թ-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նոր ստեղծված աշխատատեղերի թվաքանակը նվազել է 2,1 հզր-ով, կրճատված աշխատատեղերինը՝ 2,3 հզր-ով: Թափուր աշխատատեղերի թվաքանակն աճել է 9,2 հզր-ով։
Պետական մարմիններում աշխատանքի է անցել սփյուռքահայ 200 մասնագետ. մեկնարկում է «իԳործ» 2024-ը
Երևանում 2023թ-ի երրորդ եռամսյակում թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 5,5 հզր, որը 1 տարվա կտրվածքով կրճատվել է 500-ով։
Երևանում 2023թ-ի երրորդ եռամսյակում նոր ստեղծված աշխատատեղերի թիվը կազմել է 12,3 հզր, որը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 2,4 հզր-ով։
Մայրաքաղաքում կրճատված աշխատատեղերի թվաքանակը կազմել է 10,4 հզր։ Վերջինս 2022թ-ի երրորդ եռամսյակի համեմատ աճել է 1000-ով։
ՀՀ մարզերի պարագայում 2023թ․-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ թափուր աշխատատեղերի թվաքանակի ամենամեծ աճը՝ 200-ով, դիտվել է Արարատի և Կոտայքի մարզերում, որտեղ թափուր աշխատատեղերի թվաքանակը կազմել է համապատասխանաբար 400 և 700։
Նկատենք նաև, որ որոշ մարզերում՝ Արմավիր, Շիրակ, Վայոց Ձոր և Տավուշ, թափուր աշխատատեղերի թվաքանակի փոփոխություն չի դիտվել։
2023թ-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նոր ստեղծված աշխատատեղերի թվաքանակի ամենամեծ աճը՝ 400-ով, դիտվել է Արմավիրի մարզում՝ կազմելով 600։ Նոր ստեղծված աշխատատեղերի առավելագույն անկում՝ 200-ով, դիտվել է Արարատում և Գեղարքունիքում։ Արդյունքում այս մարզերում նոր ստեղծված աշխատատեղերի թվաքանակը 2023թ-ի երրորդ եռամսյակում կազմել է համապատասխանաբար 900 և 400։
Կրճատված աշխատատեղերի թվաքանակի առավելագույն աճ՝ 400-ով, 2023թ-ի երրորդ եռամսյակում դիտվել է Արարատի մարզում։ Վերջինումս կրճատված աշխատատեղերի թվաքանակը կազմել է 800։
Կրճատված աշխատատեղերի թվաքանակի նվազում արձանագրվել է Շիրակի մարզում՝ 0,2– ով։ Արդյունքում Շիրակի մարզում 2023թ-ի երրորդ եռամսյակում կրճատված աշխատատեղերի թվաքանակը կազմել է 400։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում