Microsoft-ը հայտնվել է ռուս հաքերների թիրախում

1 Min Read

Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը ստանում է նոր երանգներ։ Microsoft-ը հաղորդել է, որ ՌԴ իշխանությունների  կողմից հովանավորվող ցանցահենների խումբը հունվարի 12-ին կոտրել է իր կորպորատիվ համակարգերը և գողացել անձնակազմի հաշիվներից որոշ նամակներ ու փաստաթղթեր:


Ցանցահենները շարունակում են գրոհել. Որքան վնաս է հասցվել կրիպտո ոլորտին. Reuters

Ցանցահենները կարողացել են մուտք կոտրել Microsoft-ի կորպորատիվ էլեկտրոնային փոստի հաշիվների «շատ փոքր մասը»՝ ներառյալ ընկերության  ավագ կառավարման թիմի անդամների և կիբերանվտանգության, իրավական և այլ գործառույթների համար պատասխանատու աշխատակիցների հաշիվները:

Ընկերությունը հայտարարել է, որ հաքերության վերաբերյալ իր հետաքննությունը պարզել է՝ հաքերներն ի սկզբանե լրտեսել են Microsoft-ին՝ պարզելու, թե ինչ գիտի տեխնոլոգիական հսկան իրենց գործողությունների մասին:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով