IDBank–ը շարունակում է մասնաճյուղերի վերազինման գործընթացը։ Դավթաշեն 4-րդ թաղամաս, 11/91 հասցեում վերաբացվել է Դավթաշենի մասնաճյուղը, որտեղ հաճախորդներին սպասում են նորարար, ժամանակակից միջավայրն ու տեխնոլոգիական լուծումներով հագեցած սրահը։
IDBank–ի մանրածախ բիզնեսի գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Անդրեասյանի խոսքով՝ հաճախորդների համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի բանկային գործարքներ կատարելը լինի ավելի հաճելի։
«Ինչպես գիտեք՝ IDBank-ը Իդրամ ընկերության հետ համատեղ շարունակում է իր թվային հարթակի կատարելագործումը, և այսօր մեր հաճախորդները գնալով ավելի շատ ծառայություններից կարող են օգտվել տանը կամ աշխատավայրում՝ առանց ժամանակ վատնելու և մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության։ Միևնույն ժամանակ, կարևորելով մեր հաճախորդների հարմարավետությունը և գիտակցելով, որ նրանց համար լավագույն փորձառություն ապահովելը մեր գլխավոր նպատակներից մեկն է, այսօր վերաբացում ենք IDBank-ի վերանորոգված մասնաճյուղերից հերթականը։ Վստահ ենք, որ մեր հաճախորդները կգնահատեն նորարար լուծումներն ու սպասարկման որակը, որը, ինչպես արդեն նշեցի, մեզ համար առաջնային է», – ասում է Անդրանիկ Անդրեասյանը և հավելում, որ մոտ ապագայում IDBank-ի մասնաճյուղային ցանցը կընդլայնվի։
IDBank-ի Դավթաշենի մասնաճյուղում հասանելի կլինի նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի, որի միջոցով հաճախորդները կկարողանան ինքնուրույն օգտվել հարյուրավոր ծառայություններից՝ վարկի մարում, հեռախոսահամարի միջոցով IDBank-ի հաշիվների համալրում և այլն։
IDBank-ը ներկայում ունի 13 մասնաճյուղ ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում, Էջմիածնում, Վանաձորում և Աբովյանում։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում