2023 թվականի Երևանի բյուջեի կատարողականը կազմել է շուրջ 90 տոկոս: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագրով արդեն իսկ էներգախնայող լեդ լուսատուներով է լուսավորվում նաև Նալբանդյան փողոցը: Երևանյան 28 փողոցների ծրագրով էլ վերգետնյա մալուխներն անցկացվում են ստորգետնյա կապուղիներով. ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացը շուտով կմեկնարկի Վարդանանց և Խորենացու փողոցներում:
Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 167 արտաքին գովազդ: