Որքա՞ն է համացանցի գինը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքի երկրներում

1 Min Read

Հիշու՞մ եք առանց համացանց ժամանակները։ Դեռևս 20-30 տարի առաջ Հայաստանում չէին էլ կարող պատկերացնել համացանցի այսչափ մասշտաբայանությունն ու տարբեր այն  հեղաշրջումները, որ դրա զարգացմանը զուգահեռ տեղի ունեցան և տեղի են ունենում ամենատարբեր ոլորտներում։

Մեր օրերում համացանցի առկայությունն արդոն սովորական երևույթ է։

Հիմա արդեն երկրները մրցում են համացանցի արագության, հասանելիության և մատչելիության ցուցանիշներով՝ փորձելով ապահովել որակ-գին ամենաօպտիմալ մակարդակը։

Յուրաքանչյուր տարածաշրջանում համացանցի գները տարբեր կերպ են տատանվում։

Այս առումով հետաքրքիր է ուսումնաիսրել 1ԳԲ համացանցի արժեքը ԱՊՀ-ում և Մերձավոր Արևելքում 2023թ.-ին․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամենաթանկ համացանցը Եմենում է, որտեղ համացանցի արժեքը կազմում է մոտ $16։ Ինչպես գիտեք, Եմենը տարիներ շարունակ տառապում է քաղաքացիական պատերազմի պատճառով։

Երկրորդ հորիզոնականում է Թուրքմենստանը, որտեղ 1ԳԲ համացանցի գինը կազմում է մոտ $11։

Երրորդ տեղում է ԱՄԷ-ն՝ մոտ $5։

Հակառակ պատկերն է Իսրայելում, Ղրղզստանում և Ռուսաստանում, որտեղ 1ԳԲ համացանցի համար վճարում են ամենաքիչը՝ համապատասխանաբար $0,02, $0,17 և $0,25։

Հարավային Կովկասում ամենաթանկ ինտերնետը Վրաստանում է $1,91։

Երկրորդ տեղում է Ադրբեջանը, որտեղ համացանցի 1 ԳԲ-ի համար վճարում են $1,76։

Ամենաէժան համացանցը տարածաշրջանում Հայաստանում է՝ $0,98։

  • Ամփոփելովհավելենք, որ կանխատեսումների համաձայնհամացանցի գինը մոտակա տարիներին կտրուկ նվազելու է. նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց էժանանալու են համացանցի մատակարարման ծախսերը, ընդլայնվելու են առկա հզորություններն ու հնարավորությունները։ 
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով