Գործազուրկների թվաքանակն աճել է. Ինչպիսի՞ն է պատկերը ՀՀ աշխատաշուկայում

1 Min Read

Ժամանակակից աշխարհում աշխատաշուկան ենթարկվում է այնպիսի փոփոխությունների, որոնք տեղի չեն ունեցել հարյուրամյակների ընթացքում։ Արհեստական բանականության և ռոբոտների մուտքը խորհրդանշում են նոր ժամանակներ, որտեղ մարդու դերակատարումն ամբողջապես փոխվում է։


Google-ը և Amazon-ը աշխատանքից ազատում են հարյուրավոր աշխատակիցների


Իսկ ինչպիսի՞ պատկեր է ՀՀ աշխատանքի շուկայում:
Ուսումնասիրենք հիմնական առանցքային ցուցանիշների վարքագիծը 2023թ-ի երրորդ եռամսյակում․

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2023թ․-ի 3-րդ եռամսյակում կազմել է 2,5 մլն մարդ՝ 2022թ-ի երրորդ եռամսյակի համեմատ աճելով 0,7%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ որևէ փոփոխություն չի արձանագրվել։


ՀՀ-ում գործազուրկների թիվը նվազել է. Ինչ պատկեր է աշխատաշուկայում

2023թ-ի 3-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աշխատանքային ռեսուրսներից դուրս բնակչության թվաքանակը նվազել է 1,3%-ով, իսկ 2023թ-ի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 1,8%-ով՝ կազմելով 861 հզր մարդ։

2023թ-ի երրորդ եռամսյակում աշխատուժի թվաքանակը կազմել է 1,4 մլն մարդ, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 2%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 1,1%-ով։

Վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են, որ 2023թ-ի երրորդ եռամսյակում ՀՀ զբաղվածների թվաքանակը կազմել է 1,2 մլն մարդ։ Վերջինս 2022թ․-ի երրորդ եռամսյակի համեմատ աճել է 1,5%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ 0,8%-ով։

ՀՀ-ում գործազուրկների թվաքանակը 2023թ-ի երրորդ եռամսյակում կազմել է  167 հզր մարդ։ Վերջինս նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է մոտ 6%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 4%-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով