ՀՀ կենտրոնական բանկն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանցից գնում է դրամանիշեր (թղթադրամներ/մետաղադրամներ) և ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում: Այս մասին BanksNews.am-ին հայտնում են ԿԲ-ից:
ՀՀ կենտրոնական բանկը գնում է միայն այն դրամանիշերը և ֆինանսական փաստաթղթերը, որոնք ունեն բարձր աստիճանի պահպանվածություն և անհրաժեշտ են ՀՀ կենտրոնական բանկի դրամագիտական հավաքածուն համալրելու համար:
Դրամանիշերի և ֆինանսական փաստաթղթերի գնման նպատակով ՀՀ կենտրոնական բանկում ստեղծված է մասնագիտացված հանձնաժողով, որն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակում (Վազգեն Սարգսյան 6 հասցեով)։ Հանձնաժողովին դրամանիշերը և ֆինանսական փաստաթղթերը ներկայացնելու համար անհրաժեշտ է առաջարկվող նյութերի բարձր որակի լուսանկարները ուղարկել robert.kocharyan@cba.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 010-592592 (ներքին՝ 0665) հեռախոսահամարով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում