Խոշոր տնտեսվարողներն ավելի հաճախ են գալիս չափորոշիչների դաշտ. Սուրեն Գրիգորյան

1 Min Read

Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է զեկուցեցվել, որ ինքնակամ տեղադրված գովազդների ապամոնտաժման ծառայությունների պայմանագիրը կկնքվի այս շաբաթ, որից հետո կսկսվեն ապամոնտաժման աշխատանքները։

Հայտնեցին նաև, որ հաշվետու ժամանակահատվածում ապամոնտաժվել է 167 ինքնակամ տեղադրված գովազդ։

«Հանկարծ այնպես չստացվի, որ մենք պարտադրենք փոքր խանութներին, կրպակներին՝ ապամոնտաժել գովազդային ցուցանակները, իսկ խոշորներն արտոնյալ պայմաններում լինեն»,- ասել է Ավինյանը։

Քաղաքապետը հանձնարարել է, որ հաջորդիվ տարանջատված զեկույց ներկայացնեն, թե առհասարակ խոշոր տնտեսվարողների որ մասին են անդրադարձել:

«Հենց խոշորների հարցերն ամբողջական կլուծենք, հետո մնացածը»,- ասել է նա:


Ինքնակամ որոշ շինություններ չեն արձանագրվել․ Ավինյանը մտահոգություն հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ հավելել է, որ մինչև այժմ ցանցի տրամաբանությամբ գործող խոշոր տնտեսվարողներն ավելի հաճախ են գալիս չափորոշիչների դաշտ և էսքիզները համապատասխանեցնում․

«Եթե ժամկետները անտրամաբանական երկար լինեն կամ ձևական, մենք նրանց գործունեությունն ուշադրության կենտրոնում կպահենք»,- ասել է Գրիգորյանը:

Կիսվեք այս հոդվածով