«Գործարանային» մետրոյի հարակից հատվածը մաքրվել է կրպակներից. Սեդրակյան

1 Min Read

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի երկրորդ էսկալատորը հիմնովին վերանորոգվել է:

Այս մասին այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը․

«Մյուսն էլ կունենանք արդեն 15 օրից։ Այսինքն, 15 օրից երեք շարժասանդուղքն էլ, լիովին վերանորոգված, կաշխատեն»,- ասել է Սեդրակյանը։

Ի պատասխան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցադրման՝ Սեդրակյանը տեղեկացրել է, որ «Գործարանային» մետրոյի հարակից հատվածը մաքրվել է կրպակներից։

Քաղաքապետը հանձնարարել է լուծել նաև մետրոյի հարակից տարածքի լուսավորման հարցը։

Share This Article
1 Comment