Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարց է ուղղել տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանին։
Նա հարցրել է ,թե ինչ է արվել հնամաշ «Հյունդաի»-ների գծերի հետ կապված։
«Նախատեսել ենք մեկ երթուղի վերափոխել այս նոր ներկրված շարժակազմով, ենթադրում եմ խոսքը 67 երթուղու մասին է»,- ասել է Հարությունյանը։
Ավինյանն էլ նշել է, որ դա կփոխեն:
«Բայց ես Մյասնիկյանի վրա ամեն անգամ տեսնում եմ սև ծուխ թողնող «Հյունդաի», ինձ թվում է պետք է նպատակադրվենք ու այդ խնդիր հարուցող ավտոբուսները առաջին հերթին փոխենք»,- ասել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում