ՀՀ-ին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները շարունակաբար նվազում են։ Դա են փաստում ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները։
2023թ-ի հունվար-նոյեմբերին 2022թ-ի համադրելի ժամանակահատվածի համեմատ օգնության ծավալները կրճատվել են մոտ 62%-ով` կազմելով մոտ $33 մլն։
Տարբեր ուղղություններով ստացված մարդասիրական օգնության ծավալներն արձանագրել են հետևյալ արդյունքները․
Այլ երկրներից ստացված մարդասիրական օգնության ծավալները 2023թ-ի հունվար-նոյեմբերին կազմել են $18 մլն։ Վերջինս կազմում է ընդհանուր մարդասիրական օգնության ծավալների 54,7%-ը։ Այս խմբում հատկանշական է ԱՄՆ-ի կողմից ուղարկված $8 մլն-ի մարդասիրական օգնությունը։ ԵՄ երկրներից ուղարկված մարդասիրական օգնության ծավալները կազմել են մոտ $15 մլն կամ ընդհանուր մարդասիրական օգնության 45%-ը։ Այստեղ զգալի մասնակցություն ունի Իտալիան, որը Հայաստան է ուղարկել մոտ $4 մլն-ի օգնություն։
Ընդհանուր մարդասիրական օգնության ծավալներում 0,1% մասնաբաժին ունեն ԱՊՀ երկրները, որոնք 2023թ-ի հունվար-նոյեմբերին Հայաստանին տվել են $48 հզր-ի մարդասիրական օգնություն։ Այս խմբում հատկանշական է այլ ԱՊՀ երկրների կողմից ուղարկված օգնությունը, որի ծավալները կազմել են մոտ $27 հզր։ Վերջինս 2022թ-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել է 272 անգամ։ Ընդ որում՝ ԱՊՀ այլ երկրների ցանկում չեն Ռուսաստանը և Ուկրաինան։
Հունաստանը բռնի տեղահանված անձանց համար մարդասիրական օգնություն է ուղարկել
Մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան են ուղարկվում տարատեսակ ապրանքներ։ 2023թ-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է զգալի աճ հետևյալ ապրանքախմբերի մասով․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ մարդասիրական օգնության շրջանակներում 2023թ-ի հունվար-նոյեմբերին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 13 անգամ աճել է փայտի և փայտյա իրերի փոխանցումը Հայաստանին։
Մոտ 3 անգամ աճել են ուղարկված պատրաստի սննդի արտադրանքի ծավալները։
Մոտ 2 անգամ աճել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերի տեսքով մարդասիրական օգնության ծավալները։
Հայաստանին ամենաշատ մարդասիրական օգնություն տրամադրած երկրները
Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալները նվազել են
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում