Հայաստանի տնտեսությունը հաճախ է ներկայացվում տարբեր դիտանկյուններից, տարբեր վերլուծաբաններ հարցին մոտենում են յուրովի։ Մեր վերլուծությունների մեջ էլ եղել են որոշակի շեշտադրումներ։
Մասնավորապես, դիտարկել ենք ՀՀ-ում տնտեսական ազդեցության տեսանկյունից Արևմուտքի և հակաարևմտյան ուժերի դասավորությունը։
Այս անգամ դիտարկենք իրավիճակը կրոնական տեսանկյունից։
Հայաստանում կթույլատրվի ստարտափներում ներդրումներ կատարելու նոր միջոց՝ միջազգայնորեն ընդունված պայմանագրերի միջոցով
Ուսումնասիրենք ՀՀ իրական և ֆինանսական հատվածներում իրականացված ներդումների մաքուր պաշարների ծավալներն իսլամական աշխարհը ներկայացնող պետությունների մասով։
Այս տեսանկյունից 2023թ-ի սեպտեմբերի վերջի դրությամբ առկա է հետևյալ պատկերը․
ՀՀ վիճակագրական կոմիտեի (ՎԿ) կողմից հրապարակված վիճակագրական տվյալները փաստում են, որ իսլամական պետությունների կողմից ՀՀ իրական հատվածում իրականացված ներդրումների մաքուր պաշարների ծավալները կազմել են մոտ $408 մլն, իսկ ֆինանսական հատվածում՝ մոտ $203 մլն։
ՎԿ կողմից ներկայացված տվյալները հետազոտելիս պարզ է դարձել, որ 2023թ-ի սեպտեմբերի վերջի դրությամբ իսլամական երկրների կողմից ՀՀ իրական և ֆինանսական հատվածներում իրականացված ներդրումների մաքուր պաշարների ծավալները ընդհանուր ներդրումների մաքուր պաշարների ծավալներում կազմել է 8%։
ՀՀ իրական հատվածում նեդրումներ են կատարել Լիբանանը, ԱՄԷ-ն, Իրանը, Սիրիան, Սաուդյան Արաբիան, Ղազախստանը և Ուզբեկստանը։ Այս ներդումների 68%-ը բաժին է ընկնում ԱՄԷ-ին։
ՀՀ Ֆինանսական հատվածում ներդրումներ իրականացրել են իսլամական պետություններից Իրանը, Լիբանանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը և Ղազախստանը։
Այստեղ, ներդումների 62%-ը բաժին է ընկնում Իրանին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում