Միջուկային էներգետիկա․ ապագա սպառնալիք, թե՞ նոր հնարավորություններ. Ինֆոգրաֆիկա

2 Min Read

Աշխարհում աճում է երկրների պահանջարկը էլեկտրաէներգիայի նկատմամբ։ Խոշոր տնտեսությունները ձգտում են նոր տեխնոլոգիաներ ներդնել, սակայն այս գործընթացները պահանջում են էլեկտրաէներգիայի է՛լ ավելի մեծ ծավալներ։

Մարդկանց անխնա վերաբերմունքը բնության նկատմամբ հանգեցրել է նրան, որ վառելիքաէներգետիկ ավանդական ռեսուրսները սպառվում են, իսկ մարդկանց կողմից բնությանը հասցված վնասները ստիպում են որոնել էլեկտրաէներգիայի ավանդական աղբյուրներին փոխարինողներ, որոնց բացասական ազդեցությունը բնության վրա  կլինի զրոյական։

Այս առումով վերջին ժամանակներում մեծ մասշտաբներով արևային, հողմային և այլ վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիա ստանալու մրցավազք է սկսվել։ Կանաչ էլեկտրաէներգիայի խմբում է արդեն ներառված նաև ատոմակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիան։

Վերջինիս մասով հանրության շրջանում կուտակվել է բավականին բացասական կարծիք, սակայն փորձագետները փաստում են, որ ժամանակակից տեխնոլոգիաները ատոմակայանները դարձնում են անվտանգ թե՛ մարդու, թե՛ բնության համար։

Գաղտնիք չէ, որ ատոմակայան ունի նաև Հայաստանը։

Հետաքրքիր է պարզել, թե աշխարհում զարգացման ո՞ր փուլում է միջուկային էներգետիկան։ Այս առումով կարևոր է ուսումնասիրել ատոմակայանների քանակը աշխարհի տարբեր պետություններում․

Վիճակագրությունը փաստում է, որ ԱՄՆ-ն թւնի գործող 93, փակված 41, կառուցվող 1  ատոմակայան։

Չինաստանում կա գործող 56, պլանավորված 35 և կառուցվող 23  ատոմակայան։

Եվրոպայում առաջատար է Ֆրանսիան, որն ունի գործող 56, փակված 41, 1-ական էլ պլանավորված և կառուցվող ատոմակայաններ։ 


Հայկական ԱԷԿ է մատակարարվել շարժական դիզել-գեներատորային կայանքի լրակազմի առաջին խմբաքանակը


Մյուս կողմից, միջուկային բաղադրիչների առկայությունը պետք է երաշխավորված հայտնվի կայուն և հուսալի երկրների ձեռքում։

Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել ատոմակայանների թվաքանակը այնպիսի երկրներում, որոնք միջազգային հանրության կողմից այնքան էլ վստահություն չեն ներշնչում․

Այս առումով արձանագրում ենք, որ Ուկրաինայում կա 15 գործող, 4 փակվածև 2 կառուցվող ատոմակայան։

Պակիստանում, որտեղ շատ են լինում  հեղաշրջումներ, առկա է 6 գործող և 1 փակված ատոմակայան։

Հետաքրքիր է պատկերը թշնամի Թուրքիայում, որտեղ առկա չէ և ոչ մի հատ գործող ատոմակայան, պլանավորվում է կառուցել և կառուցման փուլում է գտնվում 4-ական ատոմակայան։

  • Փաստենք, որ մեր թշնամական պետությանը միջուկային տեխնոլոգիաների փոխանցումը մտահոգիչ է և լրացուցիչ ռիսկեր է ստեղծում ՀՀ անվտանգության համար։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով