Նորարար ստարտափ, որը գրենլանդական արկտիկական սառույցը կհասցնի Արաբական Միացյալ Էմիրություններ

1 Min Read

Ժամանակակից տեխնոդարում նորարար է համարվում ոչ միայն բարձր տեխնոլոգիական արտադրանքի թողարկումը, օրինակ` ռոբոտներ, բազմաֆունկցիոնալ սարքեր, գերհզոր զենքեր, այլ նաև ծառայությունների մատուցումը՝ միանգամայն նոր մոտեցումներով։ Այս մասով հասցրել է զարմացնել դանիական Գրենլանդիա կղզում ստեղծված «Arctic Ice Company» ստարտափ ընկերությունը։


CNN. Արհեստական բանականության համատարած ներդրումը կթեթևացնի մարդկանց կյանքը. Բիլ Գեյթս

Վերջիններս ԱՄԷ-ի բարեր են արտահանում արկտիկական սառույց, որոնք 100 հզր տարեկան են։  Ընկերության աշխատակիցները պնդում են, որ այս սառույցը ամենամաքուրն ու անաղարտն է։ Նրանք բացատրում են, որ Գրենլանդիայի սառցադաշտերը ձևավորվել են հազարամյակների ընթացքում, ուստի նրանց սառույցը բնութագրվում է պղպջակների բացակայությամբ և հալվում է սովորականից դանդաղ: Համարվում է, որ Դուբայի լավագույն կոկտեյլ բարերի այցելուներին խմիչքների նման բաղադրիչը բացառիկ պահեր կպարգևի։ 

«Սառցե թաղանթների այս հատվածները ոչ մի հողի հետ չեն շփվել և չեն աղտոտվել մարդու գործունեության հետևանքով առաջացած քիմիական նյութերով: Սա Արկտիկայի սառույցը դարձնում է Երկրի վրա ամենամաքուր H20-ը»,- ասել են ընկերությունում:

Arctic Ice-ի համահիմնադիր Մալիկ Ռասմուսենը հիմնել է ընկերությունը՝ երկրի համար եկամտի նոր աղբյուր գտնելու նպատակով։ Գրենլանդիան Դանիայի ինքնավար տարածք է, և նրա միջոցների մեծ մասը ստացվում է ձկնորսությունից և զբոսաշրջությունից: Ձեռնարկատերը եկամտի նոր աղբյուր էր փնտրում և հասկացավ, որ կարող է շահույթ ստանալ տեղական սառցադաշտերից։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով