ՀՀ ԿԲ-ն միացել է Համաշխարհային բանկի Պահուստների խորհրդատվական և կառավարման գործընկերության ծրագրին

1 Min Read
World Bank on glass building. Mirrored sky and city modern facade. Global capital, business, finance, economy, banking and money concept 3D rendering animation.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը միացել է Համաշխարհային բանկի Պահուստների կառավարման և խորհրդատվական գործընկերության ծրագրին (ՊԿԽԳ): 

Կենտրոնական բանկն անդամակցել է ՊԿԽԳ-ին 2006-2014 թթ., որի ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել միջազգային պահուստների կառավարման գործընթացներում:

ՀՀ ԿԲ-ն միանում է ՊԿԽԳ-ին՝ արդի խորհրդատվական ծառայություններից և ուսուցողական ռեսուրսներից օգտվելու, և ավելի քան 70 հանրային ակտիվներ կառավարող հաստատությունների հետ փորձի փոխանակման  համար: ՊԿԽԳ-ի հետ նորացված անդամակցության շրջանակում փորձագիտական աջակցություն կտրամադրվի պահուստների կառավարման գործառնությունները բարելավելու և ԿԲ-ի նոր անձնակազմի վերապատրաստման համար:
«Մենք ուրախ ենք ողջունելու Կենտրոնական բանկի «վերադարձը» ՊԿԽԳ: Մեզ համար պատիվ է վայելել նրանց վստահությունը և մասնակցությունը Գործընկերության ծրագրին»,- հայտնել է Համաշխարհային բանկի փոխնախագահ և գանձապետ Խորխե Ֆամիլիարը:
«ՊԿԽԳ-ն  պատրաստ է աջակցել անդամ երկրներին, քանի որ հանրային ակտիվների հուսալի կառավարումը կարևոր հենք է երկրի կայունության, դիմադրունակության և բարեկեցության համար»:
«Մենք ուրախ ենք, որ կրկին միանում ենք ՊԿԽԳ-ն-ին, քանի որ Գործընկերության հետ մեր նախկին փորձը հաջողված պատմություն էր: Համաշխարհային բանկի հետ մեր համագործակցությունը դիտարկում ենք որպես համաշխարհային մակարդակով հանրային ակտիվների կառավարման գերազանցության տանող հստակ ուղի»,- հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Ակնկալում ենք վերսկսել այս գործընկերությունը, քանի որ պահուստների հուսալի կառավարման արդյունքում շահում է մեր Կենտրոնական բանկը, տնտեսությունը և երկիրը»։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով