Audi-ն պատմության մեջ առաջին անգամ հաղթել է «Դաքար» ռալլի մարաթոնում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 Min Read

Հունվարի 6-ից 19-ը Սաուդյան Արաբիայում կայացել է Դաքարի 46-րդ մրցարշավը, որն ավարտվել է Team Audi Sport-ի գործարանային թիմի  հաղթանակով, որի կազմում էին իսպանացիներ Կառլոս Սաինսը և Լուկաս Կրուզը,– գրում է autopilot.ru-ն:

Վարորդի համար սա չորրորդ հաղթանակն էր իր կարիերայում.  ի դեպ, իր բոլոր «Դաքար»-ներում նա վարել է տարբեր մեքենաներ՝ Volkswagen, Peugeot, MINI և Audi:

Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ հաղթել է «Դաքար-2024» ռալլի մարաթոնում: Նա հաղթել է մարաթոնյան ռալլին իր հիբրիդային ամենագնացով:

Գերմանական թիմի համար «Դաքար-2024»-ը վերջին մրցարշավն էր, քանի որ ռալի-ռեյդի ծրագիրը ավարտվում է հօգուտ գործարանային Audi թիմի Ֆորմուլա 1-ի դեբյուտի 2026 թվականին:

 

 

Կիսվեք այս հոդվածով