Քերոբյանը գերմանացի գործարարներին է ներկայացրել ՀՀ-ում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը

1 Min Read

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Բեռլինում Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովում (Ost-Ausschuss) հանդիպում է ունեցել հայ և գերմանական գործարար շրջանակների հետ։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, երկրում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև ընկերություններին տրամադրվող աջակցության գործիքակազմը, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառումը։

Ներկայացվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացմամբ նախատեսվող հնարավորությունները։

Նախարար Վահան Քերոբյանը պատասխանել է գերմանացի գործարարների կողմից բարձրացված հարցերին։

Կիսվեք այս հոդվածով