Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սերվերային համակարգում տեխնիկածրագրային աշխատանքներ իրականացնելու նպատակով ծառայության էլեկտրոնային համակարգերը (այդ թվում՝ վճարային) և հարթակները հունվարի 19-ին՝ ժամը 19։00-ից, մինչև հունվարի 22-ը՝ ժամը 09։00, կլինեն անհասանելի։
Այս մասին հաղորդում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի կենտրոնից։