ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին կենսաթոշակների տրամադրմանն ուղղել 503 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի շուրջ 16%-ը։
Կենսաթոշակների տրամադրման համար նախատեսված ծախսերի 59%-ը կամ 295 միլիարդ դրամ հատկացվելու է աշխատանքային կենսաթոշակների տրամադրմանը՝ աշխատանքային կենսաթոշակով ապահովելով 488 հազար 402 քաղաքացու։
Պարտադիր կուտակային համակարգի 475 հազար 881 մասնակցի օգտին իրականացված կուտակային հատկացումներն կկազմեն շուրջ 152 միլիարդ դրամ։
Սպայական անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակների տրամադրման համար նախատեսվում է ծախսել ավելի քան 41 միլիարդ դրամ՝ կենսաթոշակով ապահովելով 37 հազար 74 շահառուի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում