ՀԾԿՀ-ն մերժել է ռուսական «ՄՏՍ»-ին վերակառուցել իր բիզնեսը Հայաստանում

1 Min Read

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է ռուսական «Մոբայլ Տելեսիստեմի» (ՄՏՍ) կորպորացիայի հայտը ՀՀ–ում իր բիզնեսը վերակազմավորելու վերաբերյալ: Այս մասին որոշում կայացվեց հանձնաժողովի նիստում:

Մերժման պատճառ է հանդիսացել այն փաստը, որ սեպտեմբերին ռուսական ՄՏՍ-ը ցանկացել է «ՄՏՍ Հայաստանը» վաճառել մեկ այլ սեփականատիրոջ՝ Կիպրոսում գրանցված Fedilco ընկերությանը։

ՀԾԿՀ–ի որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եզրակացությունը, որի մեջ նշել է` քանի որ հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի հայտին, ինչպես նաև ելնելով պետական շահերից՝ չի հաստատի այս նոր հայտը, որով «ՄՏՍ»–ը կկարողանար փոխել իր բիզնեսի սեփականության ձևը ՀՀ–ում։

Share This Article