«Հայրենիք» կինոթատրոնի մոտ դեռ խորհրդային ժամանակներից մի մեծ առևտրի կենտրոն կա, որն այդպես էլ չի աշխատում:
Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ենթադրում եմ, որ խնդիրն այն է, որ այնտեղ ընդհանրապես ավտոկանգառի տեղ չկա: Ինքը շատ հսկայական ու գեղեցիկ տարածք է, որը այսօր քաղաքին չի ծառայում: Այդ առումով ես կխնդրեի մտածել՝ ինչպես կարող է այնտեղ ավտոկայանատեղի լինել»,-ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում