«Արցախգազ» ընկերության մի շարք նախկին աշխատողների զբաղվածության խնդիրը լուծվել է։
Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
«Ավելի քան 30 մասնագետներ «Արցախգազից» ներկայում աշխատում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ աշխատանքի տեղավորումը եղել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օժանդակելու ծրագրի շրջանակում։