«Քոնվերջենս Ինդիա 2024» ցուցահանդեսին մասնակցում է 9 հայկական ընկերություն

0 Min Read
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի «Պրագատի Մայդան» ցուցահանդեսային համալիրում հունվարի 17-ին մեկնարկել է երկրի տեխնոլոգիական ամենամեծ միջոցառումը՝ «Քոնվերջենս Ինդիա 2024» («Convergence India 2024») ցուցահանդեսը:
Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Նախարարության նախաձեռնությամբ ցուցահանդեսին «Հայաստան» միասնական տաղավարով մասնակցում է 9 հայկական ոլորտային ընկերություն, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքը, լուծումներն ու ձեռքբերումները տեխնոլոգիական, բժշկական, արհեստական բանականության, սարքաշինության և այլ ուղղություններով։
Կիսվեք այս հոդվածով