Միջազգային նոր ֆոնդեր ներգրավելու համար իշխանությունը կաջակցի մինչև 3 մլրդ դրամի չափով

1 Min Read
Միջազգային ներդրումային նոր ֆոնդեր ներգրավելու համար ՀՀ իշխանությունը մինչև 3 մլրդ դրամի չափով կաջակցի։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ներկայացնելով նախագիծը` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նշել է, որ այն ուղղված է ներդրումային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, հայաստանյան շուկա մուտք գործող նոր ֆոնդերի կառավարիչների համար առավել գրավիչ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև իրական հատվածի համար ֆինանսների հասանելիության դյուրացմանը։
«Ծրագրի շահառու են համարվում այն ներդրումային ֆոնդերը, որոնք ներդրումներ են կկատարեն ՀՀ ռեզիդենտ և գերակա ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների կանոնադրական կապիտալում։ Այս ծրագրով գերակա ոլորտներ են համարվում մշակող արդյունաբերությունը, էներգետիկան և զբոսաշրջությունը»,– ընդգծել է նա։
Ըստ փոխնախարարի` ներդրումային այս ֆոնդերը պետք է ներդրողներ ու կառավարիչներ ունենան այնպիսի ընկերությունների տեսքով, որոնք կառավարում են 1 մլրդ ԱՄՆ դոլար կամ ավելի չափով ակտիվներ։
կառավարությունը ևս մասնակցություն կունենա ներդրողի կողմից առնվազն 250 մլն դրամի փայերի ձեռքբերման դեպքում։ Այս դեպքում ՀՀ կառավարության մասնակցությունը կկազմի ֆոնդի զուտ ակտիվների 30 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան 3 մլրդ դրամը։

Կիսվեք այս հոդվածով