2023 թվականի փետրվարի 22-ին Կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:
Ըստ այդմ՝ Կառավարությունը որոշում է կայացրել որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերությունից ընդունել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 12.5% տոկոսին համարժեք բաժնետոմսերը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։
Որոշման նախագիծը Կառավարության՝ հունվարի 18-ի նիստին ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը:
«Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընդունել հուշագրից բխող բաժնետոմսերի նվիրատվությունը, համաձայն որի՝ ՀՀ-ն «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից թողարկված 5000 դրամ անվանական արժեքով հասարական բաժնետոմսերի 12.5 տոկոսը, այսինքն՝ 12503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր կընդունի»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում