Euronews. Մեծ Բրիտանիայում գնաճն անսպասելիորեն ավելացել է հագուստի, ալկոհոլի և ծխախոտի պատճառով

2 Min Read

Մեծ Բրիտանիայում գնաճը դեկտեմբերին անսպասելիորեն աճել է մինչև 4%, ինչը վերջին 10 ամսվա ընթացքում առաջին անգամն էր,– գրում է Euronews-ը:

Ազգային վիճակագրության վարչության հրապարակած ցուցանիշները բարձր են եղել գրեթե 2 տարվա նվազագույն 3.9% ցուցանիշից:

Այս թիվը հիմնականում բարձրացրել է հագուստի և կոշիկի, կապի, ալկոհոլի և ծխախոտի, հանգստի և մշակույթի, ինչպես նաև կահույքի և կենցաղային ապրանքների գնաճի պատճառով։

Հիմնական տարեկան գնաճը դեկտեմբերին կազմել է 5.1%` նույնը, ինչ նոյեմբերին էր, բայց բարձր է կանխատեսված 4.9%-ից:

Ամսական կտրվածքով գնաճը դեկտեմբերին կազմել է 0.4%, ինչը բավականին բարձր է նոյեմբեր ամսվա -0.2%-ից: Պարզվել է, որ հիմնական գնաճը դեկտեմբերին ամսական կտրվածքով կազմել է 0.6%, ինչը բարձր է նոյեմբեր ամսվա -0.3%-ից:

Ի՞նչ կարող է նշանակել գնաճի այս աճը Մեծ Բրիտանիայի տնտեսության համար։

Ըստ փորձագետների` Մեծ Բրիտանիայի պայքարը գնաճի դեմ ակնհայտորեն հեռու է ավարտից։

My Pension Expert-ի քաղաքականության տնօրեն Լիլի Մեգսոնի խոսքով՝  անսպասելի գնաճը ևս մեկ հարված է հասցրել շատ սպառողների, ովքեր փորձում էին վերականգնել իրենց խնայողությունները վերջին երկու տարիների ընթացքում:

«Հիմնական հարցն այն է, թե ինչպես կարող են բրիտանացիները վերականգնել իրենց ֆինանսական խնայողությունները»,- ասել է նա:

Գնաճի անսպասելի աճը կարող է հուսախաբ անել պոտենցիալ ներդրողներին, քանի որ Անգլիայի բանկը մոտ ժամանակներս կարող է քննարկել տոկոսադրույքների նվազեցման հարցը:

Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նոյեմբեր ամսվա ցուցանիշները հուսադրող էին ՝ հոկտեմբերին -0.3%-ից դարձել էր 0.3%-ի, ինչը պայմանավորված է արտադրության և ծառայությունների աճով: Կարելի է ենթադրել, որ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը համաճարակի և էներգետիկ ճգնաժամի երկարատև հետևանքներից հետո սկսում է վերականգնվել:

Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքում բեռնափոխադրումների խափանումները կարող են հանգեցնել Մեծ Բրիտանիայում որոշ ապրանքների գնաճի: Ինչպես արդեն զգուշացրել էր Tesco սուպերմարկետների ցանցը, այն կհանգեցնի գնաճի էլ ավելի բարձրացմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով