Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Բիլ Գեյթսը բավականին լավատեսորեն է վերաբերվում արհեստական բանականությանը։ Բիլ Գեյթսի կարծիքով արհեստական բանականությունը (AI) փոփոխություններ է մտցնելու յուրաքանչյուրիս կյանքում առաջիկա 5 տարիների ընթացքում։
Ըստ նրա՝ նոր տեխնոլոգիաների մուտքը միշտ ընդունվում է տարբեր քննադատություններով ու վախերով, սակայն դրական արդյունքներ արձանագրելուց հետո, այդ վախերը պարզապես չքանում են։ Մասնավորապես, մարդկությունը մտահոգված է, որ նոր տեխնոլոգիաները կգողանան իրենց աշխատատեղերը, սակայն Բիլ Գեյթսի կարծիքով մարդկության հիշողությունը կարճ է։
Մարդկության կյանքում շատ անգամներ են եղել նման հեղափոխություններ, որոնց արդյունքում բացվել են նոր աշխատատեղեր, որոնք փոխարինել են հներին։ Գեյթսի համոզմամբ՝ արհեստական բանականության համատարած ներդրումը կթեթևացնի մարդկանց կյանքը՝ ազատելով նրանց տարբեր կողմնակի և քիչ սիրված աշխատանքներից: Արհեստական բանականության մուտքը բշժկություն և կրթություն հսկայական փոփոխություններ են առաջացնելու՝ էապես բարձրացնելով ոլորտների աշխատանքի արտադրողականությունը։
CNN. Արհեստական բանականության զարգացումը կազդի աշխարհի աշխատատեղերի գրեթե 40%-ի վրա
Microsoft-ը, որի խոշորագույն բաժնետերերից է Բիլ Գեյթսը, կնքել է բազմամիլիարդանոց պայմանագրեր OpenAI-ի հետ, որը հսկայական ազդակ է AI զարգացման տեսանկյունից։
Վերջերս արհեստական բանականության մասին է խոսել նաև ՌԴ նախագահը։ Վերջինս կոչ է արել առավել ինտենսիվ օգտագործել արհեստական բանականության հնարավորությունները բարձրագույն դատական համակարգում և ուժային կառույցներում հանցագործությունների հետաքննության ժամանակ։
Bloomberg. Սինգապուրը կեռապատկի արհեստական ինտելեկտի աշխատուժը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում