Apple ընկերությունը առաջ է անցել Samsung-ից 2023թ․-ի արդյունքներով։
Այսպես, 2023թ-ի 4-րդ եռամսյակում Apple-ը մատակարարել է 80,500,000 հատ սմարթֆոն՝ նախորդ տարվա 4-րդ եռամսյակի համեմատ ապահովելով ծավալների աճ մոտ 12%-ով։
2023թ-ին Apple-ը գրավել է շուկայի 20,1%-ը՝ Samsung-ին թողնելով 19,4%, իսկ Xiaomi-ին` 12,5% մասնաբաժիններով։
Apple -ը սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատար է, քանի որ մյուսների համեմատ վերջինիս մատակարարումների ծավալներն աճում են յուրաքանչյուր տարի։
Տասնյակից ավելի գողություններ՝ բջջային հեռախոսների վաճառքի սրահներից
Փաստացի, 2023թ-ը բացառություն չէր։ 2023թ-ին Apple-ը մատակարարել է 234,600,000 հատ սմարթֆոն նախորդ տարվա 226,300,000-ի փոխարեն։ Նկատենք, որ մյուս խաղացողները միասին կարողացել են գրավել շուկայի 31%-ը։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ին 2022թ-ի համեմատ սմարթֆոնների համաշխարհային մատակարարումների ծավալները կրճատվել են 3,2%-ով, սակայն 2023թ-ի 4-րդ եռամսյակի 8,5% աճը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ հույսեր է արթնացրել, որ 2024թ-ին 2023թ-ի համեմատ իրավճակը կարգավորվելու է և նույնիսկ արձանագրվելու են նոր ռեկորդներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում