Ռուսաստանի Դաշնության դեմ ածուխի էմբարգոն արդեն սկսել է գործել: Երկիրը ստիպված է իր պաշարներն ուղարկվել դեպի Արևելք:
Ածուխի ամենամեծ սպառողը Չինաստանն է, որն ամբողջությամբ օգտագործում է ոչ միայն իր երկրի ընդերքում գտնվող ամբողջ ածուխը, այլև՝ գնում Մոնղոլիայից:
Այստեղ ածուխը զանգվածաբար սպառվում է պողպատի գործարաններում: Ինչպես գիտենք ՉԺՀ-ն արդյունաբերության առումով առաջատարն է աշխարհում:
Նույն իրավիճակն է նաև Հնդկաստանում, այստեղ դեռևս կան բազմաթիվ ածուխով աշխատող էլեկտրակայաններ։ Հաշվի առնելով ներկայիս շոգը՝ երկրում էներգիան ավելորդ չէ։
Հենց Չինաստանն ու Հնդկաստանն են դառնում ռուսական ածխի հիմնական գնորդները։ Ընդ որում, դրա մեծ մասը նրանք ստանում են ծովով։
Ռուսաստանից դեպի արևելք երկաթուղիներն աշխատում են առավելագույն հզորությամբ, սակայն դեռ կա ենթակառուցվածքների ընդլայնման անհրաժեշտություն:
Ռուսական ածուխը 30-40%-ով ավելի էժան է, քան ավստրալիականը կամ ինդոնեզականը, սակայն, չնայած դրան, ռուսական արդյունահանող ընկերությունները չեն տուժում, որովհետև ածուխի գները վերջերս ռեկորդային աճել են։
Միգուցե ապագայում, էներգետիկ ճգնաժամի ավարտից հետո, դա խնդիր դառնա Ռուսաստանի Դաշնության համար, որովհետև ոչ ոք չի ցանկանում ռեսուրսները կոպեկներով վաճառել։
Այնպես որ, ածխի արդյունահանման խնդիրը առայժմ լուծված է, սակայն ոչ երկարաժամկետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում