Ընդամենը 4 գերատեսչության պարգևավճարները գերազանցել են 5 մլրդ դրամը․ Աննա Մկրտչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Իշխանազավթն ունի կիրառվող մեկ բանաձև՝ մարդկանց օգտագործիր ու դեն նետիր․ ԱԺ հայտարարությունների ժամին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հիշատակեց հասարակության գրեթե բոլոր այն շերտերին, որոնք 2018-ին մասնակից են եղել իշխանափոխությանը, իսկ հիմա բազում խնդիրների են բախվել։ Բոլորին դիմելով, Մկրտչյանն ասաց՝ գոնե հիմա հասկացե՞լ եք ձեզ ոնց օգտագործեց ու դեն նետեց։

«Հիմա հասկացել եք, այն ամենից, ինչից խոսում էր, դժգոհում էր, էդ ամենը ենթադրում էր ինքն իր համար ունենալ և ձեր վրա օրեցօր ավելացող ֆինանսական բեռը գնում է պարգևավճարներ բաժանելուն ու այդ ֆոնդն ավելացնելուն։ Վերջերս ընդամենը 4 գերատեսչության պարգևատրումներն եմ հաշվել, որը գերազանցել է 5 մլրդ դրամը» ,-ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով