Քաղաքացին այլևս ստիպված չի լինի ԱՊՊԱ ունենալու ապացույցը տուգանվելուց հետո 24 ժամվա ընթացքում ներկայացնել իրավապահներին. նախագիծ

1 Min Read

Երբ ԱՊՊԱ պայմանագիր չկնքած քաղաքացին տուգանվում է Պարեկային ծառայության կողմից, ըստ գործող օրենքի՝ նա պետք է վճարի 100 հազար դրամ տուգանք:

Այս տուգանքին զուգահեռ գործում է նաև խրախուսող նորմ, ըստ որի՝ քաղաքացուն հնարավորություն է տրվում վճարել տուգանքի 25 տոկոսը՝ 25 հազար դրամը, եթե խախտման արձանագրումից հետո՝ 24 ժամվա ընթացքում, քաղաքացին կնքի ԱՊՊԱ պայմանագիր և այն կներկայացնի իրավապահ մարմիններին՝ Պարեկային ծառայությանը:


Վարորդն այլևս ստիպված չի լինի տուգանվելուց հետո ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել պարեկին․ նախագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Այս մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

«Ըստ առաջարկվող փոփոխության՝ քաղաքացին այլևս պարտավորված չի լինի նշված կտրոնը ֆիզիկապես ներկայացնել Պարեկային ծառայությանը, քանի որ այդ տեղեկատվությունը պայմանագրի կնքման պահից ի վեր հասանելի է համապատասխան առցանց հարթակում, որը հասանելի է նաև Պարեկային ծառայությանը»,- ասել է Աղաջանյանը:

Նա հավելել է, որ նախագծի ընդունման արդյունքում կթեթևանա Պարեկայն ծառայության վարչարարությունը, մյուս կողմից` քաղաքացիները կազատվեն անիմաստ բյուրոկրատական քաշքշուկներից:


ԱՊՊԱ պայմանագիրը ոստիկանություն ներկայացնելու պարագայում քաղաքացիները 100 հազար դրամի փոխարեն կվճարեն 25 հազ. դրամ


Անդրադառնալով նախագծին՝ հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ քաղաքացին այլևս ստիպված չի լինի ԱՊՊԱ պայմանագիր ունենալու ապացույցը ներկայացնել ոստիկանություն:

Կիսվեք այս հոդվածով