ՊԵԿ-ը՝ փորձաքննությունների կատարման ծառայություններ ձեռքբերման գծով 2024 թ. պետպատվերի վերաբերյալ

1 Min Read
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-ն որոշման համաձայն, կոմիտեն նախաձեռնել է փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2024 թվականի պետական պատվերի գործընթացը, ինչի շրջանակում նախատեսվում է 2024 թ. ընթացքում պետության կարիքների համար փորձաքննությունների կատարման ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր կնքել փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների հետ։
Կոմիտեն, միաժամանակ տեղեկացնում է, որ փորձաքննությունների տեսակները և փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը սահմանված են ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1864-Լ որոշման հավելվածով։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ փորձաքննություններ իրականացնող այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են համագործակցել կոմիտեի հետ, առաջարկում ենք մինչև սույն թվականի հունվարի 17-ը ներառյալ, ՊԵԿ-ի secretariat@petekamutner.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնել համագործակցության համաձայնության վերաբերյալ դիմումներ։
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 010 30 91 91 (9149, 9112) հեռախոսահամարով:

Կիսվեք այս հոդվածով