Ադրբեջանը Ռուսաստան է արտահանել ավելի քան 2 մլն ձու

0 Min Read

2024 թվականի հունվարի 14-ի դրությամբ Ադրբեջանից Ռուսաստան է ներմուծվել 2.1 մլն հավի ձու։

Այս մասին գրել է ura.ru-ն՝ վկայակոչելով  Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ միայն վերջին երկու օրվա ընթացքում Յարագ-Կազմալյար անցակետով ներմուծվել է 918 հազար հատ ձու։

Ռուսաստանում ձվի պահանջարկի մեծացման արդյունքում գներն աճել են: 2023 թվականին դրանց արժեքն աճել է 61.35%-ով։

Գնաճը նվազեցնելու համար Թուրքիայից ևս արդեն մատակարարվել է ձվի երկու խմբաքանակ։

Share This Article