2024 թվականի հունվարի 14-ի դրությամբ Ադրբեջանից Ռուսաստան է ներմուծվել 2.1 մլն հավի ձու։
Այս մասին գրել է ura.ru-ն՝ վկայակոչելով Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ միայն վերջին երկու օրվա ընթացքում Յարագ-Կազմալյար անցակետով ներմուծվել է 918 հազար հատ ձու։
Ռուսաստանում ձվի պահանջարկի մեծացման արդյունքում գներն աճել են: 2023 թվականին դրանց արժեքն աճել է 61.35%-ով։
Գնաճը նվազեցնելու համար Թուրքիայից ևս արդեն մատակարարվել է ձվի երկու խմբաքանակ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում