Երևանում խախտումներով գործող 4 տասնյակից ավելի բենզալցակայաններ ու գազալցակայաններ կան

1 Min Read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում ապօրինի կրպակների ու բենզալցակայանների ապամոնտաժման թեմային, նշելով, որ դեռևս անելիք կա այնտեղ։

Ըստ նրա այդ աշխատանքները բավական մեծ տեմպ են ստացել 2023թ-ից։

«Անվտանգության տեսանկյունից այս օբյեկտների վերացումը շատ կարևոր է, և առհասարակ քաղաքաշինական նորմերի պահպանմանը մենք պետք է խստորեն հետևենք։ Այսուհետ նմանատիպ խախտումներ ունեցող բենզալցակայանները պետք է վերացվեն»,- ասել է Ավինյանը:

Նա հավելել է, որ տեղի ունեցածը լավ ուղերձ է խախտումներով գործող այն բենզալցակայանների տերերին՝ դրանք իրենց ուժերով ապամոնտաժելու համար։

«Դեռևս 4 տասնյակից ավելի բենզալցակայաններ ու գազալցակայաններ ունենք, որոնք խախտումներով են գործում։ Ուսումնասիրություններ ենք իրականացնում, որ հասկանանք՝ ինչ ընթացք ստանան դրանց»,- ասել է նա։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով