Շվեյցարիան Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին և նրա որդուն ավելացրել է այն մարդկանց ցանկում, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանված: Այս մասին տեղեկանում ենք էկոնոմիկայի պետական քարտուղարության կայքում հրապարակված հաղորդագրությունից։
Ինչպես նշվում է հաղորդագրություն մեջ, Յանուկովիչը նախագահության ժամանակ «վարել է ռուսամետ քաղաքականություն» և «եղել է մասնակից հատուկ գործողության, որը միտված էր Ուկրաինայում իշխանության փոփոխության իրականացմանը»։
Բեռնը պնդում է, որ Ալեքսանդր Յանուկովիչը «ձեռք է բերել կարևոր տնտեսական ակտիվներ Դոնեցկի և Լուգանսկի, այսպես կոչված, ժողովրդական հանրապետություններում», հիմնականում էներգետիկայի, ածխի և անշարժ գույքի ոլորտում և շարունակում է իր գործունեությունը Դոնբասում։
Յանուկովիչները մեղադրվում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը վտանգի տակ դնող քաղաքականություն վարելու մեջ։
Նախկինում Յանուկովիչի և նրա որդու դեմ պատժամիջոցներ էր կիրառել նաև Եվրոպական հանձնաժողովը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում