Ապօրինի 8 հորի շահագործում կասեցվել է. ԲԸՏՄ

1 Min Read
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի «Արմավիրի ջրամատակարար» ՀՈԱԿ-ում և ձկնաբուծությամբ զբաղվող «Արմավիրի ֆերմեր» ՓԲԸ-ում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։
ԱյS մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:
«Չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ՝ երկու կազմակերպություններն էլ ապօրինի շահագործել են ստորերկրյա 4-ական հոր։Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով՝ ապօրինի 8 հորի շահագործումն էլ կասեցվել է։ Նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.630.000 դրամ: Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը, ընդհանուր` 3.821.940 դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Share This Article