Չշահագործվող և ավերված գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը միջազգային չափորոշիչներին համապատասխան լուծումներ կստանա։
Ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել Երևանի առօրյա կյանքի անբաժանելի մասը՝ հիմնանորոգելով ու արդիականացնելով սպորտդպրոցները: Վերանորոգված և շահագործման հանձնված Երևանի թենիսի և բադմինտոնի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցին շուտով կավելանա նաև գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը: Մեր նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները մեր պատանի մարզիկների համար»,– գրել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում