2023 թվականին ամենաշատ աշխատատեղեր առաջարկող կազմակերպություններից 6-ը բանկեր են։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Job.am-ի կատարած ուսումնասիրությունից։
Տասնյակը գլխավորում է Digitain ընկերությունը՝ 700-ից ավելի հրապարակված թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններով, որին հաջորդում է «ՍոֆթԿոնստրակտ»-ը՝ ավելի քան 600 հայտարարություններով, երրորդ տեղում Թումոն է, այնուհետև հաջորդում են հայկական բանկերից 6-ը՝ հետևյալ հաջորդականությամբ` Ֆասթ Բանկ, Արդշինբանկ, Ամերիաբանկ, ԱյԴի Բանկ, ՎՏԲ-Հայաստան և Էվոկաբանկ, իսկ 10-րդ տեղում՝ ՖԻՆՔԱ վարկային կազմակերպությունն է։
Նշենք, որ 2023-ի նոյեմբերի 30-ի դրությամբ բանկային համակարգի հաճախորդների թվաքանակը 2022թ. նկատմամբ աճել է 19,3 տոկոսով։
Մանրամասները`տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում