Հայտնի է առողջապահական ապահովագրության փաթեթի նախնական գինը

1 Min Read

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ նախնական հաշվարկներով պարտադիր ապահովագրական փաթեթի գինը կկազմի տարեկան մինչև 200.000 դրամ: 

Նրա խոսքով՝ քանի որ փուլային սկզբունքով են առաջ գնում, վերջնական փաթեթի արժեքն էլ ըստ փուլայնության հասանելի կլինի։ Բայց դա կազմելու է մինչև 200.000 դրամ։

Անդրադառնալով ծառայությունների փաթեթին՝ նախարարը նշել է, որ այն լինելու է հստակ:

«Որ մարդու համար հասկանալի լինի՝ ինչն է մտնում փաթեթի մեջ, և ինչը չի մտնում։ Փաթեթը հստակ, իր բացվածքներով, ծառայություններով, մեր քաղաքացիներին հասանելի կլինի նաև Armed հավելվածով»,– ասել է նա։

Կիսվեք այս հոդվածով