Երևանում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

0 Min Read
Հունվարի 3-9-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևան քաղաքի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում։
Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Share This Article