«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակում 2023 թ․ կնքվել է 10 հազար 192 պայմանագիր ավելի քան 11 հազար հա ապահովագրելու համար։
Չորս ռիսկից ապահովագրվել է 13 մշակաբույս։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Ծրագիրը 2024 թվականին շարունակելու նպատակով նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպում է ունեցել գյուղատնտեսական ապահովագրության ծրագրին մասնակցող ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առկա խնդիրները և հնարավոր լուծումները՝ 2024 թ․ ծրագիրն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։ KfW-ի կողմից ներգրավվել է փորձագիտական խումբ՝ խնդիրներին համակարգային լուծումներ տալու համար։