Իրացման ցանցում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ

1 Min Read
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գործող «Նոր Զովք» խանութում և Աբովյան քաղաքում՝ անհատ ձեռնարկատեր Լաուրա Միրզոյանին պատկանող սննդամթերքի իրացման կետում։
Արդյունքում «Նոր Զովք»-ում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ շպիկ մսային արտադրանք հում ապխտած պաղեցված՝ 1 հատ, կարմիր պղպեղով երշիկ եփած մսային արտադրանք պաղեցված՝ 1 հատ, քաղցրասերուցքային կարագ էքստրա՝ 2 տուփ, կարագ (պաստերիզացված սերուցք)՝ 1 տուփ։
Հայտնաբերվել է նաև չափածրարված սննդամթերք, որի վրա բացակայել են պիտանիության ժամկետը և պահման պայմանները` պանիր «լոռի»՝ 11 կգ, հալած բուսաճարպային խառնուրդ՝ 3 տուփ, ինչպես նաև սալյամի երշիկ` 2 կգ, որի վրա բացակայել է սննդամթերքի սննդային արժեքի ցուցանիշը։
Ա/Ձ Լաուրա Միրզոյանին պատկանող խանութում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ կրեմային խմորեղեն՝ 3 տուփ, ապխտած պանիր՝ 13 տուփ, ջերկի՝ 1 հատ, աջարական խաչապուրի՝ 9 հատ, ինչպես նաև թերի մակնշմամբ ձկան ֆիլե սյոմգա՝ 2 տուփ։
Նշված ապրանքները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել։
Կիսվեք այս հոդվածով