Կենդանական աշխարհին հասցված վնասի չափը գերազանցել է 1.8 մլն դրամը. ԲԸՏՄ

11 Հունվարի, 2024
0 Min Read
Կենդանական աշխարհին հասցված վնասի չափը գերազանցել է 1.8 մլն դրամը. ԲԸՏՄ
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում հունվարի 10-ին Երևան-Սևան մայրուղու Սևանի հենակետում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Պարեկային ծառայության աշխատակիցները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 362 կգ «սիգ» տեսակի սառեցված ձուկ։
ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ կենդանական աշխարհին հասցված վնասի չափը գերազանցել է 1.8 մլն դրամը։
Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։ Շուրջօրյա վերահսկողությունը շարունակվում է։
Կիսվեք այս հոդվածով
1 Comment